Հնդկաստանի իշխանությունները սոցիալական ցանցերին խնդրել են հեռացնել կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ կապված գրառումները


01:58 , 27 ապրիլ, 2021

News.am-ը գրում է․

Twitter-ը Հնդկաստանի կառավարության խնդրանքով Covid-19-ի վերաբերյալ մի քանի թվիթ է հեռացրել, այդ թվում նրանք, որոնք քնադատել են վարչապետ Նարենդրա Մոդիի գործողությունները` կապված կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի հետ, հաղորդում է CNN-ը:

Հնդկաստանի էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ խնդրել է Twitter-ին, Facebook-ին եւ մյուս սոցիալական ցանցերին հեռացնել շուրջ 100 գրառում՝ «կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկատվություն տարածելու համար որոշ օգտվողների կողմից սոցիալական մեդիայի հարթակները չարաշահելու պատճառով»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ