Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց էլ Թուրքիան պատասխանատվություն չի կրում. ԵԽ պատգամավոր


22:32 , 26 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է․

Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով համակարգող Միխալ Գալերը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այսքան տարի անց Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում:

«Իրական ողբերգությունն այն է, որ Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում նույնիսկ 106 տարի անց: Սեփական պատմությունն ամբողջությամբ ընդունելը, ողբերգական պահերը հաստատելը ՝ «այլևս երբեք»-ն ընդգծելով, զոհերի սերունդների ներումը ստանալու հնարավորություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: