Աթենք. Թուրքիան պետք է Ակկույու ԱԷԿ-ի շինարարության մասին համաձայնության հասնի հարեւան երկրների հետ


22:11 , 26 ապրիլ, 2021

News.am-ը գրում է․

Թուրքիան պետք է Ակկույու ԱԷԿ-ի շինարարության մասին համաձայնության հասնի հարեւան երկրների հետ: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի 35-րրդ տարելիցի առթիվ:

«Չեռնոբիլի աղետը, որը պատմության մեջ ամենախոշոր միջուկային վթարն է, մշտապես հիշեցնում է վտանգների մասին, որոնք այսօր առկա են: Ինչպես արդեն ասել եմ, Թուրքիան պետք է Ակկույու ԱԷԿ-ի շինարարության մասին համաձայնության հասնի հարեւան երկրների հետ»,-ասել է նա: