19:43 , 26 ապրիլ, 2021ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 26-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Էլիսոն Մարի Լե Քլերին (նստավայրը` ք. Մոսկվա) և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրեյգ Ֆոուլերին (նստավայրը` ք. Մոսկվա)
Կանադայի դեսպանը տեղեկացրել է, որ Կանադայում լրջորեն ուսումնասիրում են ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին կանադական սարքավորումներ վաճառելու սահմանափակումների հետ կապված խնդիրը՝ ապագայում նման դեպքերի բացառման համար:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: