Արցախում ադրբեջանցի եղբայրները պայթել են ականի վրա


19:22 , 26 ապրիլ, 2021

Armday.am-ը գրում է․

Արցախում Ադրբեջանի երեք բնակիչ պայթել են ականի վրա: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Արդյունքում` մեկ տղամարդ է մահացել, երկուսը` հոսպիտալացվել: Նշվում է, որ նրանք բոլորը եղբայրներ են:

Մահացածը Շահին Վերդիևն է, ով ավելի վաղ` մարտի 30-ին, բերման է ենթարկվել և դատապարտվել 16 օրյա ազատազրկման Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ մտնելու փորձի համար: