«Նակոլկա Շուշոյի» հրահանգով Մեղրիի մաքսատունը չի աշխատում. մեծ թվով բեռնատարերի կուտակում է առաջացել


16:25 , 26 ապրիլ, 2021

News.am-ը գրում է.

NEWS.am-ի տեղեկութուններով՝ հայ–իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ այս պահին Հայաստանից Իրան ուղևորվող բեռնատարերի խոշոր կուտակում կա, քանի որ մաքսատունը չի գործում։

Ըստ մեր տեղեկությունների՝ անցակետը փակելու հրահանգը տվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ում մամուլը կնքել է «Նակոլկա Շուշո» մականունով։

Թե ինչ պատճառով է նման հրահանգ իջեցվել, հայտնի չէ։ ՊԵԿ–ը դեռևս պաշտոնական հայտարարություն այս առնչությամբ չի արել։