Ֆլորիդայում զբոսաշրջիկների տունը անցել է գետնի տակ (Տեսանյութ)


20:52 , 13 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում զբոսաշրջիկներով քոթեջը անցել է գետնի տակ: Փլվածքից առաջացած փոսի խորությունը հասնում է 15 մետրի:

Vesti.ru-ի փոխանցմամբ, ականատեսների վկայությամբ ամեն ինչ տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում` սկզբում տան պատերին ճաքեր են առաջացել և 3 հարկանի բնակելի տունը սկսել է անցնել գետնի տակ:

Միջադեպի պահին տանը գտնվել է 60 բնակիչ, որոնք կարողացել են արագ լքել տունը:

Նշվում է, որ ոչ ոք չի տուժել: