Մարդն իր կյանքի ընթացքում որոշ քանակությամբ շրթներկ է «ուտում». որքա՞ն կալորիա է վերջինս պարունակում


22:45 , 26 ապրիլ, 2021

Համաձայն մոտավոր հաշվարկների՝ պարբերաբար շրթներկ օգտագործող մարդը իր ողջ կյանքի ընթացքում «ուտում է» այս կոսմետիկ միջոցի մոտ 3-4 կգ։ Իհարկե՝ ոչ ուղիղ իմաստով։ Սակայն, ուզած թե չուզած, դիմահարդարման սիրահարներն օրվա ընթացքում լիզում է շուրթերը՝ օրգանիզմն տանելով որոշակի քանակությամբ շրթներկ։

Տրամաբանական է ենթադրելը, որ շրթներկի գունանյութը որոշ չափով ուտելի է, քանի որ պարբերաբար հայտնվում է մարդու ստամոքսում։ Իսկ «ուտելի» յուրաքանչյուր բան ունի կալորիաներ։ Իսկ որքա՞ն կալորիա ունի շրթներկը։

Միջին վիճակագրական շրթներկում առկա բաղադրանյութերը կարելի է չորս կատեգորիայի բաժանել՝ հիմքը, հավելումները, գունանյութերն ու պարֆյումերային կոմպոզիցիաները։

Որպես հիմք շրթներկերում, որպես կանոն, օգտագործվում է մոմի, վազելինի, սիլիկոնի և պարաֆինի խառնուրդ։ Այս նյութերը կալորիաներ չունեն, քանի որ մարդու օրգանիզմի կողմից չեն մարսվում։

Իսկ ահա հավելումները կարող են կալորիաներ պարունակել։ Օրինակ՝ գերչակի յուղը, որը հաճախ հանդիպում է շրթներկերի բաղադրության մեջ, գրամում պարունակում է 8 կկալ։

Գունանյութերը և պարֆյումերային կոմպոզիցիաները ևս դիտարկել հարկավոր չէ, քանի որ դրանք ևս չեն մարսվում մարդու օրգանիզմի կողմից։

Ստացվում է, որ վատագույն դեպքում, եթե մեկ տուփ շրթներկը կշռում է մոտ 4 գ, արտադրողը դրանում ավելացնում է 1 գ յուղ։ Եթե դիտարկենք, որ անձը շրթներկն ակտիվորեն օգտագործում է, և այն վերջանում է միջինում մեկ ամսում, ապա պարզ մաթեմատիկական հաշվարկներ կատարելու արդյունքում պարզ է դառնում, որ մեկ օրում անձն ընդունում է 0.26 կկալ։