Նադալը 12-րդ անգամ հաղթեց Բարսելոնայի մրցաշարում


10:20 , 26 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է.

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 12-րդ անգամ դարձավ Բարսելոնայի մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բարսելոնայի ATP 500 մրցաշարի եզրափակիչում Ռաֆայել Նադալի մրցակիցը Հունաստանից Ստեֆանոս Ցիցիպասն էր: 3 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը զիջեց երեք սեթերից հետո` 6:4, 6:7, 7:5 հաշվով: Նադալը 12-րդ անգամ դարձավ Բարսելոնայի մրցաշարի հաղթող, իսկ տիտղոսների ընդհանուր թիվը հասցրեց 87-ի: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 178 985  եվրո: