Ընդունել եմ Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցության պատգամավոր, Էրդողանի մերձակա պաշտոնյայի մարտահրավերը, դուելը լինելու է արաբական 300 միլիոնանոց լսարան ունեցող Ալ-Արաբիա ՀԸ եթերում․ Ա․ Գասպարյան


18:51 , 25 ապրիլ, 2021
Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչման, ՀՀ-Թուրքիա գոյություն չունեցող հարաբերությունների, Հայաստանի անվտանգության թուրքական սպառնալիքների մասին Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցության պատգամավոր, Էրդողանի մերձակա պաշտոնյայի մարտահրավերն ընդունել եմ։ Դուելը լինելու է արաբական 300 միլիոնանոց լսարան ունեցող Ալ-Արաբիա ՀԸ եթերում, այսօր, երեկոյան 9-ին։