13:51 , 13 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին` Ալբանիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը մասնակցելու համար:
Հիշեցնենք` գերմանական ակումբի նորեկը ապաքինվում է վնասվածքից: Թիմի մարզիչները հուսով են, որ Հենրիխը կարող է մասնակցել Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Այնտրախտ»-ի դեմ հանդիպմանը:
«Մենք համաձայնեցրել ենք մեր որոշումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Հայկական կողմը համաձայնություն է տվել»,- ասել է «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: