7.200 դոլար գողացած երիտասարդը բերման է ենթարկվել


14:16 , 13 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Օգոստոսի 12-ին, ժամը 22.00-ին, Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գարիկ Ս.-ին:

Պարզվել է, որ ս/թ օգոստոսի 9-ին Գարիկ Ս.-ն Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի տներից մեկի բաց պատուհանից մտնելով գողացել է 7.200 դոլար:Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: