Նախագահ Բայդենն անտեսել է Թուրքիայի սպառնալիքները և ճանաչել 1,5 մլն հայի կոտորածն այնպես ինչպես, որ կա. Ադամ Շիֆ
23:29 , 24 ապրիլ, 2021
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը՝ նշելով որ ամերիկահայերի և յուրաքանչյուրի համար, ով պայքարում է մարդու իրավունքների և ճշմարտության համար, այս օրը պատմական է:
«Նախագահ Բայդենն անտեսել է Թուրքիայի սպառնալիքները և ճանաչել 1,5 մլն հայի կոտորածն այնպես ինչպես, որ կա՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսպիսով նա մի անցյալում է թողել տասնամյակներ տևած ամոթալի լռությունը և իր նախորդների չիրականացրած խոստումները և խոսել է ճշմարտության իշխանության մասին:
Սա հիշարժան օր է հազարավոր ամերիկահայերի համար, ովքեր իրենց ողջ կյանքում աշխատել են, պայքարել են և աղոթել են ճանաչման համար, և ես ոգևորված եմ, որ այս հայտարարությունը տեղի է ունեցել, քանի դեռ կան ցեղասպանությունը վերապրած մարդիկ, որոնք դրա կենդանի վկան են, թեև նրանց թիվը շատ փոքր է: Այն տեղի է ունեցել նաև հայ ժողովրդի համար վտանգավոր պահի՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են իրականացրել Արցախի դեմ:
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը և կարող ենք արձանագրել, որ նախագահն ու կոնգրեսը միաձայն ասում են. «Մեզ այլևս երբեք չեն լռեցնի, և մենք երբեք չենք մոռանա»»,- ասվում է կոնգրեսականի հայտարարության մեջ: