Անգլիացի թոշակառուների շրջանում տարածվում է հարբեցողությունը


21:34 , 13 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Հոգեբանների թագավորական քոլեջի ներկայացուցիչները համարում են, որ ալկոհոլի թույլատրելի չափը կազմում է օրական տղամարդկանց համար 150 մլ գինի, իսկ կանանց համար՝ մեկ չափաբաժին: Նյուքասլի համալսարանի փորձագետները հարցում են իրականացրել տարեց մարդկանց շրջանում՝ հետաքրքրվելով ալկոհոլի նկատմամբ նրանց վերաբերմունքով: 

Պարզվել է, որ հարցվածների մեծամասնությունը թեթևամտորեն է վերաբերվում հավանական սպառնալիքին, շատերը պնդում են, որ արդեն երկար տարիներ խմում են, և դա ոչ մի կերպ չի փչացնում իրենց առողջությունը: Ոմանք վստահ են, որ իրենք պետք է մեկ շշից ավել գինի օգտագործեն, քանի որ դա նվազեցնում է ծերունական հիվանդություններից առաջացած ցավերը: 

Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ 65 տարեկանից բարձր տարիքի մարդիկ ավելի շատ են ենթակա ալկոհոլային կախվածության, քան երիտասարդները: Ալկոհոլիզմի պատճառ կարող է դառնալ թոշակի անցնելը, հարազատների կորուստը և միայնությունը: Դրա հետ մեկտեղ՝ ծերունիների հարբեցողությունն աննկատ է մնում. եթե հարբեցող դեռահասին կամ միջին տարիքի մարդուն փորձում են փրկել հարազատները, ընկերները կամ գործընկերները, ապա ծերունիների հարբեցողության վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: 

Փորձագետները կանխատեսում են ստեղծված իրավիճակի էլ ավելի վատթարացում այն ժամանակ, երբ կծերանա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնվածների սերունդը, որը սովոր է շատ խմել: