21:13 , 13 օգոստոս, 2013
PanARMENIAN.Net-ը գրում է.
Սուդանում հեղեղումների պատճառով շուրջ 60 մարդ է զոհվել, հայտնում է այսօր «ՍՈւՆԱ» տեղեկատվական գործակալությունը:
Տարերային աղետը ստիպել է 150 հազար մարդկանց լքել հայրենի վայրերը և տեղափոխվել ավելի անվտանգ բնակավայրեր: Մոտ 240 մարդ վնասվածք է ստացել միայն մայրաքաղաք Խարտումի շրջակայքում:
Ըստ ՄԱԿ-ի, առավել վտանգավոր է վիճակը հենց Խարտումի շրջակայքում, որտեղ միանում են Սպիտակ և Երկնագույն Նեղոսները: Քանդվել է շուրջ 26 հազար բնակելի տուն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: