Ծերացումը հնարավոր կլինի հաղթահարել


13:40 , 13 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որն ընդունակ է երիտասարդացնել սիրտը: Հարվարդի համալսարանի գիտնականներն այս սպիտակուցը ներարկել են մկներին և պարզել, որ այն ընդունակ է 30 օրվա ընթացքում երիտասարդացնել սիրտը:

Գիտնականները երկար ժամանակ ենթադրում էին, որ օրգանիզմի և, մասնավորապես, սրտի ծերացման վրա ազդում է մեկ գործոն, որը տարիներ շարունակ փնտրել են:

GDF 11 կոչվող սպիտակուցի մակարդակը ծեր մկների մոտ ցածր է եղել, իսկ դրա ներարկումից հետո առույգ և երիտասարդ են զգացել: Մինչև սպիտակուցը պաշտոնապես կճանաչվի ծերության դեմ պայքարի միջոց, կպահանջվեն նոր փորձարկումներ, այդ թվում նաև մարդկանց վրա: