Աննա Հակոբյանը դստեր ու որդու հետ այցելել է Ծիծեռնակաբերդ. նա չպատասխանեց Թուրքիայի մասին հարցին


14:03 , 24 ապրիլ, 2021

News.am-ը գրում է.

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ եկան Աննա Հակոբյանը, Աշոտ Փաշինյանն ու Արփին:

Լրագրողները փորձեցին Հակոբյանից իմանալ նրա կարծիքը Թուրքիայի հետ հարաբերությունների փոփոխման մասին իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ:

Սակայն Հակոբյանը հարցերին չպատասխանեց, իսկ նրա թիկնապահներն ու ոստիկանները լրագրողներին հեռացրեցին ճանապարհից՝ ազատելով նրա ճանապարհը: