13:45 , 24 ապրիլ, 2021Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վեյլերն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին.
«Այսօր 20-րդ դարի առաջին պլանավորված ցեղասպանության ոգեկոչման օրն է։ 106 տարի առաջ շուրջ 1.5 միլիոն հայ և այլ քրիստոնյա փոքրամասնություններ դաժանաբար բնաջնջվեցին և վտարվեցին իրենց հայրենիքից։ Այսօր Թուրքիան չի խոստովանում պատմության՝ մեր ընդհանուր պատմության սև էջի նկատմամբ իր պատասխանատվությունը։
Բունդեսթագն արդեն իսկ ճանաչել է ցեղասպանությունը։ Ես հորդորում եմ թուրք կառավարությանը ճանաչել անցյալը։ Չկա հաշտություն՝ առանց ճանաչման։
Իմ մտքերը ցեղասպանության զոհերի սերունդների հետ են այսօր։ Աստված ձեզ պահապան»։