«Զոհերը մշտապես կմնան մեր սրտերում». Սեդա Ազնավուրն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին


13:30 , 24 ապրիլ, 2021

Լուսահոգի շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը.

«1975 թ. ապրիլի 9-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց թիվ 148 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Մարդու դեմ ուղղված անմարդկայնության ոգեկոչման ազգային օր»։

Բանաձևը վերաբերում էր ցեղասպանություններին, մասնավորապես՝ հայերի դեմ ուղղված ցեղասպանությանը։ Զոհերը մշտապես կմնան մեր սրտերում»։