Լարված իրավիճակ համալիրի դիմաց․ քաղաքացիները նետեցին ծաղիկներն ու հեռացան


12:22 , 24 ապրիլ, 2021

ArmLur.am-ը գրում է.

Այսօր առավոտյան լարված իրավիճակ էր համալիրի դիմաց, որտեղից քաղաքացիները պետք է բարձրանային դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Բանն այն է, որ առավոտյան ժամը ութից արդեն փակ էին քաղաքացիների համար մուտքերը, այնինչ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, թե ժամը իննից է սկսվելու պաշտոնական արարողակարգը։ Եվ քաղաքացիները դժգոհում էին, անգամ ծաղիկները նետեցին և հեռացան՝ չսպասելով, որ ճանապարհը բացվի։