13:06 , 13 օգոստոս, 2013
Operativ.am-ը գրում է.
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում պրոֆեսիոնալ մերկապարուհիները դուրս են եկել փողոց` վարորդներին կոչ անելու չխախտել երթևեկության կանոնները: Մարզի բնակիչներն ու վարորդներն անսպասելի իրադարձության ականատեսն են եղել. ներքնաշորով մերկապարուհիներն օրը ցերեկով փողոց են դուրս եկել՝ ձեռքին բռնած երթևեկության կանոնները պատկերող պաստառներ: Այս ակցիան կազմակերպել է Նիժնի Նովգորոդի մարզային հասարակական ասոցիացիան: «Մենք վստահ ենք, որ աղջիկներն առավել արդյունավետ կազդեն վարորդների վրա, քան բոլոր երթևեկության նշանները միասին»,-հայտնել են ակցիայի կազմակերպիչները: