Մազերի խնամք. Մազերին փայլ հաղորդելու համար օգտագործեք ռոմ


20:11 , 13 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Մազերին փայլ հաղորդելու համար կարելի է օգտագործել ռոմ: Հարկավոր է մազերը լվանալ և թաց մազերը շփել 1-3 ճաշի գդալ ռոմով (կամ կոնյակով), այնուհետև գլուխը փաթաթել սրբիչով։ 15-20 րոպե հետո կարելի է մազերը չորացնել և հարդարել։

Եթե մազերը չոր են, ապա պետք է խուսափել սպիրտ պարունակող մազերի հարդարման միջոցներ օգտագործելուց։ Այս պարագայում օգնության կարող են գալ սնուցող միջոցները, որոնցից ամենաօգտակարը ձիթապտղի յուղ պարունակող քսուքն է։ Մազերը մանրակրկիտ սանրե՛ք և քսե՛ք ձիթապտղի յուղ։ 20 րոպե պահելուց հետո մազերը լվացե՛ք տաք ջրով։

Մազերի յուղոտ տիպ ունեցող կանանց խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք կրճատում են մաշկի ճարպազատությունը։ Օգտակար է մինչ մազերը լվանալը դրանք պատել ալոեի տերևներից ստացված հյութով, քանի որ այն բարելավում է արյան շրջանառությունը և ճնշում վերնամաշկի ճարպագեղձերը։ Այս պարագայում խորհուրդ է տրվում օգտագործել սպիրտ պարունակող մազորակիչներ։ Մազերը լվանալուց հետո կարելի է դրանք ցայել լոշտակի, հազարաթերթիկի, լորենու կամ եղեսպակի թրմուկով (5 ճաշի գդալ տերևներին ավելացնել 0.5 լ ջուր և թրմել 30 րոպե)։