12:30 , 13 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Ոստիկանությունը քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկել անժամկետ նստացույցի մասնակիցների աջակիցներին Միհրան Մելքոնյանին: Բերման ենթարկողները ներկայացել են որպես քրական հետախուզության աշխատակիցներ: Նստացույցի մասնակից Վահագն Մինասյանն ահազանգում է, որ Մելքոնյանին տարել են հանրային զուգարանի մոտից: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, որ բերման ենթարկելն ակցիայի հետ կապ չունի, նրան հանցագործության մեջ են կասկածում: