Թուրքիայում կկայանա «Կապույտ հայրենիք» վիճելի դոկտրինայի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան


22:55 , 23 ապրիլ, 2021

News.am-ը գրում է․

Թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը կցուցադրի «Կապույտ հայրենիք» վիճելի դոկտրինայի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը կբացահայտի «Թուրքիայի իրական ծովային սահմանները՝ համապատասխան միջազգային պայմանագրերին», ինչպես նաեւ կցուցադրի այլ, դեռ անհայտ բացահայտումներ, հաղորդում է Anadolu-ն: