Armenpress.am-ը գրում է․
Պաշտոնական այցով ապրիլի 25-ին Հայաստան կժամանի Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: