Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Պողոսյանը հաղթեց, Գրիգորյանը պարտվեց


17:18 , 23 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ եմ մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Այսօր Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: 

63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:0 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Սոսլան Դաուրովին և կիսաեզրափակչի ուղեգրի համար կմրցի ադրբեջանցի Տալե  Մամադովի հետ:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը  0:9 հաշվով պարտվեց թուրք Էմրե Բասարին:

Հայ ըմբիշներից այսօր պայքարի մեջ կմտնի նաև 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը: