Որեւէ մտահոգվելու առիթ չկա. եթե առիթ լինի, ՊՆ-ն գործողություններ կկատարի. փոխնախարարը՝ սահմաններին կրակոցների մասին (Video)


14:24 , 23 ապրիլ, 2021

News.am-ը գրում է.

Որեւէ մտահոգվելու կարիք եւ առիթ չկա, դրա համար կոչ եմ անում, որ խուճապ կամ որեւէ այլ բացասական տրամադրություն որեւէ մեկի կողմից չտարածվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սահակյանը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից վերջին օրերին սահմաններին տեղի ունեցած կրակոցներին:

«Ամեն ինչ վերահսկվում է, մտահոգության կարիք չկա: Եթե մտահոգվելու առիթ լինի նախարարությունը եւ հայտարարություն կտարածի եւ որոշակի գործողություններ կկատարի, որոնք կլինեն տեսանելի եւ ընկալելի»,-ասաց նա: