Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Սյունիքում նույն հյուրանոցում են բնակվել. գաղտնիության հատուկ միջոցառումներ են իրականացվել


13:56 , 23 ապրիլ, 2021
Սյունիքի մարզ իր հայտնի այցի օրը Նիկոլ Փաշինյանը գիշերել է Քաջարան համայնքի Անդոկավան գյուղի «Արմենիա» հյուրանոցում: Նույն հյուրանոցում է հաստատվել նաև աշխատանքային այցով մարզում գտնվող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ դեսպանի՝ Փաշինյանի հետ նույն հյուրանոցում բնակվելու հարցը նախապես համաձայնեցված է եղել ՀՀ վարչապետի արարողակարգի բաժնի հետ, հյուրանոցի ադմինիստրացիան դեսպանի և Փաշինյանի այցի կապակցությամբ գաղտնիության հատուկ միջոցառումների ցուցումներ է ստացել:

Նրանք երկուսն էլ երեկոն անցկացրել են հյուրանոցում, դրսում հանդիպումներ չեն ունեցել: Իսկ հյուրանոցի սպասարկող անձնակազմի մուտքը այն հարկեր, որտեղ նրանք են հաստատվել, խստիվ արգելված է եղել: