Տոնական դիսկոտեկներ՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ


12:21 , 13 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Երիտասարդության միջազգային օրը Երևանի քաղաքապետարանը դիսկոտեկ-միջոցառումներ էր կազմակերպել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Կասկադում, Սիրահարների այգում։

Երեկոյան հազարավոր երիտասարդներ են մասնակցել Երևանի հայտնի դիջեյների դիսկոտեկներին, որոնք, մասնակիցների խոսքով, մեծ աշխուժությամբ են լցրել ամառային քաղաքը։
Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումները ներառված էին «Երևանյան ամառ» ծրագրում։