60 անչափահաս փախել է Բրազիլիայի բանտից


12:04 , 13 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

Անչափահաս բանտարկյալները Բրազիլիայի ամենամեծ քաղաքներից մեկում՝ Սան Պաուլոյում, բողոքի ցույց են անցկացրել, որի արդյունքում մոտ 60-ը փախել են բանտից: Ոստիկանների խոսքով՝ 17 անչափահասի հաջողվել է ձերբակալել: Անչափահասները այրել են ներքնակները և պատանդ վերցրել ուղղիչ աշխատանքների բաժնի տնօրենին: Բանտի տնօրենը, գլխի բազմաթիվ վնասվածքներով, տեխափոխվել էր հիվանդանոց: Տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև բանտի 20 աշխատակից: