Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գորիսցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. փաստաբան


01:21 , 23 ապրիլ, 2021

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ոչ իրավաչափ է ճանաչել Գորիսի բնակիչ Նորայր Առուշանյանի ձերբակալությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հրանտ Վարդանյանը։

«Սյունեցին ազատ արձակվեց։ Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց անձի ձերբակալումը»,- նշել է փաստաբանը:

Դատարանը պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին անհապաղ ազատ արձակել նրան։