Իշխանությունների անհապաղ հեռացումը երկրում կայունություն և խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է. «Հայրենիք» կուսակցություն


01:03 , 23 ապրիլ, 2021
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող դավաճանական վարչախմբի անօրեն և բռնի վերջին գործողությունները։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի Սյունիք կատարած այցը հստակ ծրագրված սադրանք էր և նպատակ էր հետապնդում փոխելու ներքաղաքական օրակարգը։
Վերահաստատելով օր առաջ իշխանություններին հեռացնելու մեր նպատակը, հայտարարում ենք, որ դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը և կրում է ընթացիկ ու հետագա իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։
Խստորեն դատապարտելով խոշտանգումները և ապօրինի ձերբակալությունները պահանջում ենք անհապաղ ազատ արձակել անօրինականորեն ազատազրկված անձանց։
Մեկ անգամ ևս փաստում ենք, որ ներկա վարչախմբի անհապաղ հեռացումը երկրում կայունություն և խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է։