Փաշինյանը թող ցերեկով գար, թուրքի ճակատին նայեր, կրկներ՝ Սյունիքն անվտանգ է. Շուռնուխի ղեկավար


22:48 , 22 ապրիլ, 2021

Aysor.am-ը գրում է.

Վարչապետը ծածուկ այցելել է Շուռնուխ, մտել երկու տուն ու գնացել, լրագրողների հետ զրույցում ասաց Շուռնուխի ղեկավար Հակոբ Արշակյանը:

«Շարասյան տղաներից ինձ մոտեցան, ասեցին՝ ինչի՞ չես մոտենում, ասում եմ՝ ո՞վ ա, ասում են՝ Փաշինյանն ա, հարցնում եմ՝ ո՞րն ա Փաշինյանը, ասում ա՝ որ տոպրակներով վազելով գնում ա: Սա ի՞նչ ա կոչվում», - պատմեց նա:

Մեկնաբանելով լուրերը, թե Շուռնուխում ակցիա է կազմակերպվել, Արշակյանը նշեց, որ իր գյուղի բնակիչները ցանկացել են հանդիպել վարչապետին, անվտանգության վերաբերյալ հարցեր ուղղել, որ երեխան պատուհանից թուրքին չնայի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: