Պատերազմը կանգնեցնելու առաջարկ անող գեներալը չի կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք. ԱԽ քարտուղար


20:21 , 22 ապրիլ, 2021

News.am-ը գրում է․

Ես համոզված եմ, որ հանրությունն ամբողջովին իր հարցերի պատասխանն ստացել է, իսկ մի որոշ խմբակ կարող է շարունակել ասել, որ դա հարցերի պատասխանը չի տվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԽ նիստերի արձանագրությունների բացահայտմանը, որը վերաբերում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին:

«Ես խորհուրդ եմ տալիս մեր հրապարակումները առանձին չկարդալ: Մեր հայտարարությունները կարդալու համար պետք է բացել Օնիկ գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, բոլոր տողերը կարդալուց հետո բացել մեր գաղտնազերծված հատվածները: Օրինակ, նա ասում է, որ հունիսի 8-ին նշանակվելուց մի քանի օր հետո ԱԽ-ին եմ ներկայացրել ռազմաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակը: բացում ենք ԱԽ նիստի օրակարգը, տեսնում ենք, որ Օնիկ Գասպարյանը զեկույց չունի: Հասկանում ենք, որ սուտ է ասել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ