11:24 , 13 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Հայաստանում աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն է ստանում 114 005 ընտանիք, որի 90.4%-ը աղքատության ընտանեկան նպաստ ստացողներն են:
Մեր երկրում աղքատության նպաստ է ստանում ավելի քան 393 հազար մարդ(393 082), որոնցից կեսից ավելին`ավելի քան 57 տոկոսը կանայք են:
Աղքատության նպաստ ստացող ընտանիքները շատ են հատկապես Լոռիում՝ ավելի քան 19 հազար ընտանիք (19 412): Երևանում աղքատության նպաստ է ստանում 16 605 ընտանիք, այնուհետև գալիս են Շիրակն(15 198) ու Գեղարքունիքը(13 299):
Այս առումով համեմատաբար բարվոք վիճակ է Սյունիքում (3 707) , իսկ ամենաքիչը աղքատության նպաստ ստացող ընտանիքները Վայոց ձորի մարզում են ՝ 2094 ընտանիք: