ԱՄՆ-ում հայտնել են՝ որ դեպքում կկարգավորեն հարաբերությունները Բելառուսի հետ


01:31 , 22 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը պայման է ներկայացրել, որի դեպքում Բելառուսի հետ հարաբերությունները կկարգավորվեն: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը Մինսկում դեսպանի կարիք ունի, բայց քանի դեռ չի փոխվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականությունը, «գործը, ինչպես միշտ», չի ստացվի:

Փրայսը հավելել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Բելառուսի հետ: «Մենք միշտ հույս ենք ունեցել, որ այդ հարաբերությունների կարգավորումը կլինի, և դա շարունակում է մնալ մեր նպատակը»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ