Ինչ տարբերություն կա «Մեղրիի» և «Նախիջևանի» միջանցքների միջև


21:35 , 21 ապրիլ, 2021
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն արդեն մի քանի անգամ հայտարարում է, որ եթե Ադրբեջանում խոսում են "Զանգեզուրի"՝ "Մեղրիի" միջանքի մասին, ապա մենք էլ կարող ենք խոսել "Նախիջևանի" և "Հյուսիսադրբեջանական" միջանցքներից...
Դե Նիկոլի նման ստախոսը կարող է կեղծել իրականությունը և նույնիսկ խոսել, ասենք "Բաքվի" միջանցքից՝ իրեն երկրպագողների և քաղաքականապես անգրագետների մոտ տպավորություն ստեղծելով, թե իր պես դավաճանը կարող է հավասարը հավասարի հետ խոսել իրեն ծնկի բերածների հետ...
Բայց դավաճան Նիկոլը հավասարություն դնելով իր պարտության պատճառով ստեղծվելիք "Մեղրիի" և իր կողմից հորջորջված "Նախիջևանի" միջանցքների միջև շատ կարևոր մի փաստի չի անդրադառնում...
Եթե "Մեղրիի" միջանցքը չի վերահսկվելու Հայաստանի կողմից, ապա իր մատնանշած "Նախիջևանի" միջանցքն ամբողջությամբ վերահսկվելու է Բաքվի կողմից և որևէ այլ երկր այդտեղ խաղաղապահներ չի ունենալու...
Ստացվում է, որ դավաճան Նիկոլի համեմատություններ տանելն այդ երկու միջանքների միջև անտրամաբանական է և մանիպուլյատիվ. Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի, իր տարածքով անցնող ենթակառուցքածքներն ամբողջությամբ վերահսկելու է...
Ի դեպ, ազգադավ Նիկոլը մինչև հիմա չի պարզաբանում, թե ինչպես ադրբեջանցիներն են ավտոմոբիլային կապ ունենալու "Մեղրիի" միջանցքով, այդպես էլ մենք ունենալու՞ ենք իր մատնանշած "Նախիջևանի" և "Հյուսիսադրբեջանական" միջանցքներով... Համոզված եմ՝ ոչ...
Հ.Գ. Դավաճան Նիկոլը շարունակում է մանիպուլյացիաների և կեղծիքների միջոցով սեփական կապիտուլյացիայի արդյունքում մեզ պարտադրված խայտառակությունները ներկայացնում է որպես ձեռքբերում...