Ի շարունակություն Սյունիքի ակցիայի՝ Արարատի խճուղու վրա քաղաքացիները ևս մեկ անգամ հիշեցնելու են Նիկոլ Փաշինյանին, որ հանգիստ չի ունենալու հայոց հողում. Գեղամ Մանուկյան


21:31 , 21 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Գեղամ Մանուկյանը հանդես եկավ կոչով և տեղեկացրեց քաղաքացիներին՝ Արարատի խճուղու վրա ի շարունակություն այսօրվա Սյունիքի ակցիայի, քաղաքացիները ևս մեկ անգամ հիշեցնելու են, որ «Նիկոլ Փաշինյանը հանգիստ չի ունենալու հայոց հողում»:

«Սյունիքում Նիկոլ Փաշինյանը փորձեց երևալ վարչապետ, բայց միակ բանը, որ արեց, կարողացավ ուղղակի զորամասերում քայլել, չէր հասկանում՝ իր դիմաց կանգնած զինվորը հայհոյում է իրեն և հիշում իր հարյուրավոր զոհված ընկերներին, որոնց նահատակության պատասխանատուն այդ հայրենադավն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը նաև անդրադարձավ այսօրվա Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին առ այն, որ Շուռնուխում 30 տարվա մեջ առաջին անգամ նոր տուն է կառուցվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ