17:55 , 21 ապրիլ, 2021Ապրիլի 20-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումը մեկնել է Լիբանան։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո, Լիբանանում խաղաղարար առաքելություն են իրականացնում 2014 թվականից: Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին։