«Ներողություն եմ խնդրում սրանց համար»․ Նիկոլ Փաշինյանը՝ իրեն հայհոյողների մասին (Video)


14:16 , 21 ապրիլ, 2021

News.am-ը գրում է.

Սյունիքի մարզի Ագարակ համայնքում, որտեղ բնակիչները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին հայհոյանքներով, «թուրք», «դավաճան», «կապիտուլյանտ» վանկարկումներով, Փաշինյանը նախ համբերատար լսեց բոլոր հայհոյանքները, ապա բարձրախոսով խոսելով դիմեց հավաքվածներին. «Ներողություն եմ խնդրում սրանց համար»։

Զարմանալի չէ, որ իր ղեկավարած երկրի քաղաքացիներին «վնգստացող», «շնաբարո դուրսպրծուկներ» անվանող վարչապետը պատերազմից հետո տներ կորցրած, հակառակորդի նշանառության տակ հայտնված և այդ առնչությամբ իրենց բողոքի ձայնը բարձրացնող իր քաղաքացիների մասին «սրանցով» է խոսում։