Պասերով համագործակցություն


23:52 , 20 ապրիլ, 2021
ՄԻՆՉ իշխող խունտան շուրջ 3 տարի արհեստական խաղաղասիրություն է քարոզում՝ նպատակամղված ձեւով կոտրելով պատերազմական իրավիճակում գտնվող մեր հասարակության մարտական ոգին.
1. այնուհետեւ՝ ապիկարորեն կամ դիտավորյալ հասցնում է մեզ խայտառակ ու ողբերգական ելք ունեցող պատերազմի՝ արձանագրելով հայոց պատմության աղետալի էջերից հերթականը.
2. ապա շարունակում է քարոզել, թե ինչ հոյակապ ապագա է սպասվում արյունարբու թշնամիների հետ մերձենալու արդյունքում՝ բացելով կոմունիկացիաները եւ մոռանալով հազարավոր մեր զոհերին.
3. ապա մանիպուլյատիվ հիմքեր է ստեղծում բանակի կազմաքանդման համար՝ մարդկանց ուշադրությունը բթացնելով Դամոկլյան սրի պես մեր գլխին կախված վտանգից.
4. միաժամանակ հող է նախապատրաստում, որ բանակի կազմաքանդման մեղքը եւս բարդի «ժողովրդի» անհամաչափ ծանր բեռից կքած մեջքին.
ՈՐՊԵՍԶԻ Ալիեւը սպառնա հերթական պատերազմով ու Զանգեզուրի պահանջով /հղումը՝ ստորեւ/, իշխող ուժի գլխավոր ստահակն էլ առանց կռվի հանձնի հայրենիքի հերթական մասը։
ԲԱՅՑ մեր ազգն իրական նժդեհներ էլ ունի, մոնթեներ էլ, որոնց առերեսվելու եք հայրենավաճառներ։
No photo description available.