11:32 , 13 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Ջեյն Օսթինի վեպերը պատմում են խորհրդավոր մարդկանց կողմից արվող մեծ բարեգործությունների մասին: Այժմ այդպիսի դրսևորում է ցուցաբերել անհայտ բրիտանուհին կամ բրիտանացին՝ 100.000 ֆունտ ստեռլինգ նվիրաբերելով, որպեսզի աճուրդի ժամանակ վաճառված հայտնի վիպասանի մատանին մնա Միացյալ Թագավորությունում:
The Telegraph-ը հայտնում է, որ ամերիկացի երգչուհի Քելի Քլարքսոնը փիրուզյա քարով ոսկյա մատանին ձեռք է բերել Լոնդոնում Sotheby-ի աճուրդի ժամանակ: Սակայն ՄԹ մշակույթի նախարարն արգելել է երկրից դուրս հանել այն՝ ժամանակ սահմանելով մինչև սեպտեմբերի 30-ը, որպեսզի Բրիտանիայում ցանկացողներից որևէ մեկն այն վերագնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ