Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին


14:35 , 20 ապրիլ, 2021

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գերեզման: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործչի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին: