Մենք ստիպված ենք կանգնել ադրբեջանցիների հետ մի քանի մետր հեռավորության վրա, Սյունիքում նման դիրքերը մի քանիսն են. Տեղի համայնքապետ


12:13 , 20 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Սահմանազատումը դիրքերում այնպես է, որ մենք ստիպված ենք կանգնել ադրբեջանցիների հետ մի քանի մետր հեռավորության վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուսանկարին, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի դիրքերը գտնվում են մեկ մետր հեռավորության վրա:

«Տվյալ լուսանկարն արված է Տեղ համայնքում, իսկապես մոտ 10 մետր հեռավորության վրա դիրքերը տեղակայված են: Պետք է շեշտեմ, որ այսպիսի դիրքերը մի քանի հատ են, բայց տեղանքը չեմ կարող նշել»,- ասաց Շադունցը:

Նա նաև տեղեկացրեց, եթե ադրբեջանցիները դիրքից հետ քաշվեն, մեր կողմը նույնպես հետ կգնա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: