08:29 , 13 օգոստոս, 2013«Ժողովուրդ»-ը գրում է.
«Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ տարածեցին այն մասին, որ Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը ինքնակամ է անցել Ադրբեջանի սահմանը։ Պատճառը, ըստ տեսանյութի, այն է եղել, որ Հակոբին հրամանատարը ուղարկել է ջուր բերելու, նա չի կատարել վերադասի կամքը, ինչի արդյունքում հարված է ստացել աչքին։ Սակայն Հակոբի եղբայրը՝ Հարութը, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե ինքը չի հավատում ադրբեջանական վարկածին, քանի որ եղբայրը մշտապես գոհ է եղել ծառայությունից։
Ըստ նրա, թերևս եղբայրը Ադրբեջանի սահմանը հատել է վատ տեսողության պատճառով։ Պարզվում է, այս հանգամանքը Հակոբին բանակ զորակոչելու ժամանակ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը հաշվի չի առել։ Բայց սա միակ անփութությունը չէ, որ տեղի է ունեցել Հակոբի դեպքում։ Նրա եղբայրը տեղեկացրեց, որ եղբոր զորամասից իրենց որևէ մեկը չի զանգահարել և տեղեկացրել, որ եղբայրը գերի է ընկել։ Ու ընդհանրապես իրենց ոչ ոք ոչինչ չի ասում եղբոր մասին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: