10:36 , 13 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի ազգային հետախուզության ղեկավարին հանձանարարել է փորձագետների խումբ ձևավորել հեռահաղորդակցական կամ այլ տեխնոլոգիաների օգտագործման հարցերով հետախուզական տեղեկատվություն հավաքելիս: Համապատասխան հուշագիրը տարածել է Սպիտակ տունը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթում նշվում է, որ փորձագետները պետք է պարզեն՝ արդյոք ԱՄՆ-ն իր տեխնիկական հնարավորություններն այնպե՞ս է օգտագործում, որպեսզի «օպտիմալ կերպով պաշտպանի ազգային անվտանգությունը» և դրանով հանդերձ՝ ըստ արժանվույն նկատի ունենո՞ւմ է այլ քաղաքական գործոնները: Վերջինների թվում են տեղեկատվության արտահոսքը և «հասարակության վստահությունը պահպանելու» անհրաժեշտությունը: