Ես տեղյակ չեմ՝ երբ է պաշտոնից ազատվել Բորիս Ավագյանը, ինձ դա չի հետաքրքրում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ


17:16 , 19 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք լրատվամիջոցներին, որ Բորիս Ավագյանը չի զբաղեցնում Արցախում որևէ պաշտոն և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել: Այս մասին Tert.am-ի հարցին՝ երբ է պաշտոնից ազատվել Բորիս Ավագյանը, ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով՝ մանրամասների չի տիրապետում:

«Բորիս Ավագյանը այս պահին Արցախում որևէ պաշտոն չունի, այլ մանրամասների ես չեմ տիրապետում, ինձ հետաքրքիր չէ՝ երբ է նա ազատվել պաշտոնից: Չեմ կարող պատասխանել ձեր հարցին՝ երբ է ազատվել պաշտոնից »,- նշեց Լուսինե Ավանեսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: