«Պուտինը Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Բելառուսում պետական հեղաշրջման փորձը». Կրեմլ


16:00 , 19 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենն օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսում պետական հեղաշրջման փորձը, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Պեսկովին հարցրել են՝ կարող է նա հաստատել, որ Բայդենը և Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Բելառուսում պետական հեղաշրջման թեմային։

«Այո, կարող եմ»,- պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։