ՀՀ տարածքում այսօրվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով․ սպասվում է առանց տեղումների եղանակ


14:21 , 19 ապրիլ, 2021

Հանրապետության տարածքում` ապրիլի 19-22-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ ապրիլի 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում