Երկրում մեկնարկած քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է․ Արմեն Աշոտյան


17:21 , 18 ապրիլ, 2021
Երկրում մեկնարկած քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է, ով գիտակցաբար իր վրա է վերցրել ամենաստոր ստերի, ամենաանբարոյական ուղերձների, ամենագարշահոտ քարոզչության անառակաբարո ֆունկցիան։
Ու սա ամենեւին զարմանալի չէ։
Տվյալ ոնչության բարոյազրկության դրսեւորումներին, ըստ Արցախում տարածված լուրերի, չի դիմացել անգամ իր պատվախնդիր ծնողը։
Իսկ այսօր արդեն նա խաղում է հազարավոր զոհերի ծնողների արժանապատվության հետ, բոլորիս պատվի հետ։
Ու դեռ մնում է անպատիժ։